Գեորգի Կուտոյանը փետրվարի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ: Մինչ այս նշանակումը նա ՀՀ նախագահի օգնականն էր, այս պաշտոնում նշանակվել էր 2011 թվականի հունվարի 21-ին:
2011 թվականի սկզբին Գեորգի Կուտոյանը հայտարարագրել է 8.7 միլիոն դրամ խնայողություն, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 5 միլիոն դրամ: Այս տարի նրա եկամուտները ստացվել են աշխատանքի դիմաց վարձրատրությունից՝ 2.99 միլիոն դրամ:
2012-ին նրա դրամական միջոցները շարունակել են նվազել՝ դառնալով 4 միլիոն դրամ: Իսկ եկամուտները, որոնք ստացվել են աշխատավարձից, կազմել են 3.42 միլիոն դրամ:
2013-ին ՀՀ նախագահի օգնականի դրամական միջոցները շարունակ նվազել են և տարեվերջին կազմել են 2 միլիոն դրամ: Իսկ աշխատավարձից ստացվող եկամուտը որոշակիորեն աճել է՝ 3.74 միլիոն դրամ:
2014-ին դրամական միջոցները մնացել են նույնը, իսկ ահա եկամուտները աճել են՝ 5.24 միլիոն դրամ:
Գեորգի Կուտոյանի կինը՝ Հասմիկ Բիշարյանը, 2012-ի տարեսկզբին հայտարարագրել է 7 միլիոն դրամ խնայողություն, որը տարեվերջին անփոփոխ է մնացել: Այս տարվա ընթացքում նա որևէ եկամուտ չի ունեցել: 2013-ին Հասմիկ Բիշարյանի խնայողությունները նվազել են՝ հասնելով 5 միլիոն դրամի: Այս տարի ևս նա որևէ եկամուտ չի ունեցել: 2014-ին նույնպես նա եկամուտներ չի ունեցել և դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 4 միլիոն դրամ:
Գեորգի Կուտոյանի հայրը՝ Կարեն Կուտոյանը, 2011-ին ունեցել է աշխատանքի դիմաց վարձրատրությունից ստացված 6.64 միլիոն դրամ, 2012-ին՝ 3.58 միլիոն դրամ, 2013-ին՝ 3.75 միլիոն դրամ, 2014-ին՝ 3.88 միլիոն դրամ: Այս տարի ընթացքում նա որևէ գույք ձեռք չի բերել, չի հայտարարագրել ոչ դրամական միջոցներ, ոչ գույք:
Գերոգի Կուտոյանի մայրը՝ Ալիսա Կուտոյանը, 2011-2014 թվականներին չի ունեցել ոչ եկամուտ, ոչ դրամական միջոցներ, ոչ էլ գույքային գործարքներ է կատարել:
Հետաքրքրական է այն, որ Գերոգի Կուտոյանը եզակի պաշոտանատար անձանցից է, ում հայտարարագրերում դրամական միջոցների նվազում է նկատվում: