Տերյան փողոցում՝ Ն. Աղբալյանի անվամբ համար 19 հիմնական դպրոցի դիմացի մայթում առկա է տեսախցիկ: Այն արձանագրում է դպրոցի մոտ սխալ կանգառ կամ կայանում կատարած մեքենաների համարանիշները: Այս հատվածում հաճախ են ծնողները կանգառ կատարում երկրորդ շարքում՝ իրենց զավակներին դպրոց ճանապարհելու համար:
Հիշեցնենք՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5000 ՀՀ դրամ, եթե վարորդը կայանել է ու դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը, տուգանք է նախատեսված 10 հազար ՀՀ դրամի չափով:
Պետք է նկատի առնել, որ այս տարվանից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների դեպքում այս երկու իրավախախտումներն կունենան նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:
Այնպես որ՝ հատկապես իրենց զավակներին դպրոց ճանապարհող ծնողներին խորհուրդ ենք տալիս կանգառ կատարել մեկ րոպեից ոչ ավելի, սպասել, որ ուղևորը նստի կամ իջնի և հեռանալ: Վարորդը կտուգանվի նաև այն դեպքերում, երբ անձամբ իջնի մեքենայից:
Իրավաբան.net