Ֆինանսների նախարարության «սև ցուցակում» հայտնված ընկերությունները

Իրավաբան.net-ը ներկայացնում է այն կազմակերպությունների անունները, որոնք հայտնվել են ՀՀ ֆինանսների նախարարության «սև ցուցակում»: gnumner.am կայքից տեղեկանում ենք, որ այս ցուցակում հայտնվել են 7 ընկերություն, որոնք պետության կողմից կատարվող գնման գործընթացներին մասնակցելու իրավունք չունեն:

1.  «Ունիվերսալօրդեր» ՍՊԸ, գրանցված է Երևան, Հյուսիսային պողոտա 6 հասցեում: Ցուցակում հայտնվել է 2013 թվականի սեպտեմբերի 5-ին: Եվ մինչև այս տարվա սեպտեմբերի 5-ը լինելու է այս ցուցակում:

2. «Աշոտ Ավոյան» ՍՊԸ,  գրանցված է Կոտայքի մարզ, Աբովյան, Կարմիր բանակի 4 հասցեում: Այս ցուցակում հայտնվել է 2013-ի սեպտեմեբրի 13-ին և ցուցակում մնալու վերջնաժամկետը այս տարվա սեպտեմբերի 13-ն է:

3. «Կոնտինենտտեքս» ՓԲԸ, գրանցված է Երևան, Կոմիտաս 15 հասցեում: Սև ցուցակում հայտնվել է 2015-ի մայիսի 25-ին և մինչև 2018 թվականի մայիսի 25-ը չի կարող մասնակցել պետգնումների գործընթացներին:

4. «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ, գրանցված է Երևան, Պուշկինի 1 հասցեում: Սև ցուցակումներառվել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին և այդ օրից սկսված 3 տարի չի կարող մասնակցել պետգնումների գործընթացներին:

5. «Գոռ» ՍՊԸ, գրանցված է Կոտայքի Մարզի Առինջ գյուղում: Այս ցուցակում ներառվել է 2015-ի հոկտեմբերի 8-ին և մինչև 2018-ի հոկտեմբերի 8-ը կշարունակի մնալ ցուցակում:

6. «Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ, գրանցված է ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Շիրակի 7/21 հասցեում: Սև ցուցակում հայտնվել է 2015-ի հոկտեմբերի 8-ին: Սև ցուցակում գտնվելու վերջնաժամկետը այս տարվա ապրիլի 8-ն է:

Սև ցուցակում է գտնվել նաև «Ճարտարապետ Է. Հովսեփյան» ՍՊԸ -ն, որը սակայն ժամկետը լրանալու հիմքով հանվել է ցուցակից:

Հետաքրքրական է, որ բոլոր կազմակերպությունները այս ցուցակում հայտնվել են միևնույն հիմքով՝  համաձայն «Գնումների մասին»  օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետի, որը սահմանում է . «Ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծարմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը»:

«Գնումների մասին»  օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասն էլ սահմանում է հետևյալը. «Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված ցուցակը հրապարակում է լիազորված մարմինը: Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակցի վերաբերյալ ունեցած տեղեկությունների հիման վրա լիազորված մարմինը պաշտոնական ընթացակարգ է նախաձեռնում գնումների բողոքարկման խորհրդում: Տվյալ մասնակցի կարծիքը լսելուց հետո, գնումների բողոքարկման խորհուրդը որոշում է կայացնում մասնակցին սույն հոդվածով նախատեսված ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Անձը նշված ցուցակում ընդգրկվում է 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով` ելնելով սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված պայմանների խախտման ծանրությունից»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ