2015 թվականին ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1 920.9 մլն խմ բնական գազ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 719.7 մլն խ.մ: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվության ծառայությունից:
Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար՝ 327.8 և 195.6 մլն խմ:
Անցած տարի 526.6 մլն խմ բնական գազ է իրացվել բնակչության և 484.5 մլն խմ՝ ԱԳԼՃԿ-ների կողմից: Այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները կազմել են 185.2 մլն խմ: