Հայտարարություն՝ ՏՏ ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման մասին

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում առկա մարտահրավերների բացահայտման, ոլորտի հետագա զարգացման քաղաքականության մշակման, ոլորտում հետազոտությունների և վերլուծությունների իրականացման ընթացքում մշտապես առաջանում է ՏՏ ոլորտի ընկերություններից տվյալների և տեղեկությունների հավաքագրման անհրաժեշտություն:

Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը` 2016թ. հունվարի 1-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վարում է ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրը, որի ստեղծման նպատակն է ապահովել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական տեղեկությունների հավաքագրումը և դրանց հիման վրա ոլորտում վերլուծությունների ու կանխատեսումների իրականացումը, ինչը հիմք կհանդիսանա ոլորտի հետագա արդյունավետ քաղաքականության մշակման համար:

ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին տեղեկացնում ենք, որ 2016թ. հունվարի 1-ից ՏՏ ոլորտի ընկերությունները վարչական վիճակագրական հաշվետվությունները պետք է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնեն էլեկտրոնային եղանակով:

ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկատվական համակարգ մուտք գործելու և էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել համակարգում հետևյալ հղումով:

Հաշվետվությունների ներկայացման իրավական հիմքերը հասանելի են այստեղ:

Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել նույնականացման քարտը կարդացող սարքի մեջ և սեղմել «Մուտք» կոճակը, այնուհետև գրանցվել համակարգում:

Համակարգ մուտք գործելուց հետո ընկերության պատասխանատու անձը համակարգում մուտքագրում է նաև ընկերության վերաբերյալ այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

Ընկերության գործունեության արդյունքների վերաբերյալ էլեկտրոնային հաշվետվությունները համակարգում մուտքագրվում են յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա 5-րդ աշխատանքային օրը:

Ուշադրություն

Յուրաքանչյուր հաջորդ անգամ համակարգ մուտք գործելու և հաշվետվություն ներկայացնելու իրավունք ունի միայն ընկերության այն պատասխանատու անձը, ում նույնականացման քարտի միջոցով տեղի է ունեցել համակարգում ընկերության գրանցումը:

2016 թվականին, տվյալների ամբողջականությունն ապահովելու նպատակով, ՏՏ ոլորտում գործող ընկերություններն իրենց հաշվետվությունները պետք է միաժամանակ ներկայացնեն և՛ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն /էլեկտրոնային եղանակով/, և՛ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն /թղթային եղանակով/, իսկ 2017 թվականի հունվարի 1-ից հաշվետվությունները կներկայացվեն միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն /էլեկտրոնային եղանակով/:

ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի վերաբերյալ հարցերի առկայության դեպքում կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչություն հետևյալ հեռախոսահամարներով` 011 597-142, 011 597-141:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել