2015 թվականի դեկտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 3871 զանգ:
Ստացված զանգերից 1146–ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 755-ը՝ նպաստների, որից՝ 277–ը՝ ընտանիքի անապահովության, 70-ը՝ երեխայի խնամքի:
116 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (54), ավանդի փոխհատուցման (162) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Դեկտեմբեր ամսին ստացվել է 32 բողոք, որից 3–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 8-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 21-ը՝Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: