Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախարար Արփինե Հովհաննիսյանը, ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով հրամայել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և մեթոդոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 14-2.3-296) Աննա Սամվելի Հակոբյանին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։