Կառավարության այսօրվա նիստին հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացման հարցի շուրջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին զեկույց ներկայացնել: Նախարարը խոսեց ստեղծված իրավիճակից, ասաց, որ նախորդ տարվա վերջին H1N1 վիրուսից մահացել է 3 անձ, այս տարի` 8-ի քաղաքաց: Չնայած այս հանգամանքին պարոն Մուրադյանը շեշտեց, որ իրավիճակը կայունանում է: Նա նաև ներկայացրեց կատարված աշխատաքները:
Վերջում պարոն Մուրադյանը կառավարությանը առաջարկեց ուսումնական հաստատությունների արձակուրդները ևս մեկ շաբաթով հետաձգել: Վարչապետը, լսելով նախարարին, հանձնարարեց զբաղվել խնդրով: