H1N1 վարակից, այլ կերպ ասած` խոզի գրիպից այսօր մահացել է ևս մեկ քաղաքացի: Դեպքն արձանագրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ մահացել է 1958թ.-ին ծնված Աստղիկ Մանվելյանը, ով հիվանդանոց է ընդունվել ամսի 11-ին` նաև շաքարային դիբետ աշխտորոշմամբ:
Տիկին Հունանյանը նաև տեղեկացրեց, որ այս հիվանդանոցում վերջին տվյալներով կա 10 անձ սուր շնչառական հիվանդություններով, որոնցից 8-ը` խոզի գրիպ, սա միայն վերակենդանացման բաժանմունքի տվյալներն են: