Վարչապետի հատուկ չվերթներով այցերը 2015 թվականին

ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունները արտասահմանյան ուղևորությունների մեկնել են գլխավորապես հատուկ չվերթներով, որոնք 2015 թ-ի պետական բյուջեի վրա բավականին թանկ են արժեցել: Կառավարական պատվիրակությունների այս ուղևորություններին Իրավաբան.net-ը պարբերաբար անդրադարձել է:

Հովիկ Աբրահամյանը փետրվարի 5-ին մեկնել էր Մոսկվա` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս երկօրյա այցի միայն ավիասպարակումը արժեցել է 25.8 միլիոն դրամ (մոտ 54 հազար դոլար): Կառավարության աշխատակազմը հատուկ չվերթի ծառայությունների մատուցման համար փետրվարի 3-ին պայմանագիր էր կնքել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ` փետրվարի 5-ին Երևան-Մոսկվա և փետրվարի 7-ին Մոսկվա-Երևան ուղղություններով թռիչք կատարելու համար: Համաձայն պայմանագրի` A319 մոդելի ինքնաթիռով թռիչքի տևողությունը եղել է 4 ժամ 50 րոպե:

Մարտի  11-14-ին արաբական երկրներ ուղարկված կառավարական պատվիրակության համար ծախսվեց 23.5 միլիոն դրամ (մոտ 49 հազար դոլար): Համաձայն կնքված պայմանագրի` մարտի 11-ին Երևան-ԷլՔուվեյթ, մարտի 12-ին` Էլ-Քուվեյթ- Շարմ Էլ Շեյխ և մարտի 14-ին` ՇարմԷլ-Շեյխ-Երևան ուղղությամբ 8 ժամ 10 րոպե  ընդհանուր տևողությամբ թռիչքները նույնպես իրականացվել են  «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ` A 319 մոդելի ինքնաթիռով:New Picture

Մայիսին հատուկ չվերթի ծառայությունների երկու պայմանագիր է կնքել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ: Մայիսի 26-ին կնքված պայմանագրի համաձայն` «Ավիաուսումնական կենտրոնը» ստացել է 16.5 միլիոն դրամ (մոտ 34 հազար դոլար) մայիսի 28-29-ին Երևան-Կոկշետաու (Ղազախստան) և Կոկշետաու-Երևան ուղղություններով ավիափոխադրման ծառայություններ իրականացնելու համար:

Սակայն պարզվում է, որ այս չվերթի իրականացման ժամանակ օդանավի կայանման նպատակով հավելյալ թռիչք է իրականացվել, որի համար հավելյալ վճարվել է ավելի քան 6.6 միլիոն դրամ: Այսինքն, այս չվերթը, ընդհանուր առմամբ, արժեցել է 23.1 միլիոն դրամ (ավելի քան 48 հազար դոլար):

Մայիսի 27-ի պայմանագրի համաձայն` կառավարության աշխատակազմը 20.6 միլիոն (մոտ 42 հազար դոլար)  է վճարել` հունիսի 1-3-ը Երևան-Պրահա (Չեխիա), Պրահա-Երևան ուղղություններով հատուկ ավիաչվերթ իրականցնելու համար: Այս դեպքում ևս հետագայում նոր պայմանագիր է կնքվել և «Ավիաուսումնական կենտրոնին» հավելյալ 1.64 միլիոն դրամ վճարում է կատարվել՝ հատուկ չվերթի ծառայության մատուցման ժամանակ լրացուցիչ թռիչքային ժամանակի համար: Այսինքն՝ այս չվերթը արժեցել է ավելի քան 22.2 միլիոն դրամ (ավելի քան 46 հազար դոլար):New Picture (1)

Հուլիսի 3-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը  երկօրյա աշխատանքային այցով մեկնել է  Փարիզ:  Այս անգամ ևս պատվիրակությունը մեկնել է հատուկ չվերթով, որը պետական բյուջեի համար արժեցել է 31.5 միլիոն դրամ (մոտ 66 հազար դոլար): Ավիասպասարկման պայմանագիրը կնքվել է հունիսի 30-ին` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Այս այցն իրականացնելու համար ՀՀ կառավարության աշխատակազմը սեպտեմբերի 4-ին պայմանագիր է կնքել վրացական Georgian Airways-ի հետ՝ սեպտեմբերի 7-ին Երևան-Գրոդնո և սեպտեմբերի 8-ին՝ Գրոդնո-Երևան ուղղություններով չվերթի համար: Հատուկ չվերթի ծառայությունների համար վրացական ավիաընկերությանը վճարվել է 24 հազար եվրո (13.1 միլիոն դրամ):New Picture (2)

Այսպիսով, 2015 թվականի ընթացքում Վարչապետի գլխավորած պատվիրակությունների հատուկ չվերթով ճանապարհորդելու համար ծախսվել է շուրջ 140 միլիոն դրամ կամ 292 հազար դոլար:

Ա.Կ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ