Ի՞նչ եկամուտներ ունի ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը

Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը: Վերջինս մինչ այս պաշտոնում նշանակվելը 2013 թվականին եղել է Մեքսիկայում ՀՀ դեսպան, իսկ 2014-ից համատեղությամբ նաև Կուբայում, Գվատեմալայում, Պանամայում և Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան:

Գրիգոր Հովհաննիսյանը սակայն մինչ այժմ ներկայացրել է միայն մեկ՝ 2013 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիր: Բացակայում են ինչպես պաշտոնը ստանձնելու, այնպես էլ պաշտոնից ազատվելու պահին գույքի և եկամուտների հայտարարագրերը: Հայտարարագրեր չեն ներկայացրել նաև նրա կինը և զավակները:New Picture (2)

Համաձայն՝ 2013 թվականի հայտարարագրի, Գրիգոր Հովհաննիսյանը տարեսկզբին ունեցել է 12 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 10 միլիոն դրամ: Իսկ եկամուտները ստացվել են բացառապես աշխատանքի դիմաց վարձատրությունից՝ 13 միլիոն դրամ և 30 000 ԱՄՆ դոլար:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ