Ի՞նչ դրամական միջոցներ ունի ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015թ.-ի՝ իր հանրահայտ ասուլիսից հետո, որոշ լրատվամիջոցներ այս ասուլիսը բնորոշում էին որպես՝ պատմական:

Պարոն Հովհաննիսյանը պաշտոնը ստանձնել է 2013թ.-ին, եթե նա նույն սխալմունքով՝ ինչ ասուլիսին, այն է մեկ զրո ավելացնելով (առավոտյան 20:000-ից, մուտքը 13:000-ից), ընթերցեր իր հայտարարագրում դրամական միջոցները, ապա կդառնար հարյուրավոր միլիոնների տեր, սակայն ոստիկանապետի տեղակալը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 14 մլն ՀՀ դրամ, 147 ԱՄՆ դոլար և 182 եվրո, բացի այդ մեկ բնակարան և ավտոտնակ, ինչպես նաև երկու թանկարժեք մեքենաներ՝  Mercedes-Benz S 320 և Mercedes-Benz E 320 դասերի:

Պաշտոնը ստանձնելուց հետո նրա դրամական միջոցները չնչին աճ են արձանագրել, ավելացել են ընդամենը դոլարով և եվրոյով միջոցները՝ համապատասխանաբար դառնալով 350 դոլար և 200 եվրո:

Պաշտոնատար անձի կինը՝ Քրիստինե Ասլանյանը, թեև աշխատանք չունի, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագրից, սակայն 2013թ.-ի սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 2 մլն ՀՀ դրամ և 1500 ԱՄՆ դոլար, վերջում նազել՝ համապատասխանաբար հասնելով՝ 1,6 մլն ՀՀ դրամի և 1000 դոլարի, հաջորդ տարի մնացել են նույնը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ