Իրավաբան.net-ը ներկայացնում է ներկայումս Ազգային ժողովի 131 պատգամավորներից մասնագիտությամբ իրավաբան, իրավագետ պատգամավորներին:
1.Ռուստամ Գասպարյանը 1996թ. ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանը: Իրավագետ: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 21 ընտրատարածք): 19.06-2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
2.Մանվել Գրիգորյանը 1993թ. ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998թ. ավարտել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 1996թ. ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։ 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
3.Իշխան Խաչատրյանը 2005թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: Իրավաբան: 5.05.2008-21.08.2008թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 21.08.2008-31.05.2012թթ.` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:
4.Արմեն Կարապետյանը 1980թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետը: Ճարտարագետ-էներգետիկ: 2007թ.` Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 2013 թ. սեպտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից:
5.Կարո Կարապետյանը 1991թթ. ավարտել է Կիեւի միլիցիայի ակադեմիան: Իրավագետ: 19.06-2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
6.Վահան Կարապետյանը 1991թ. ավարտել է Մոսկվայի համամիութենական իրավաբանական ինստիտուտը: Իրավագետ: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
7.Արկադի Համբարձումյանը 1994թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իրավաբան: 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 29 ընտրատարածքից:
8.Ռուբեն Հովսեփյանը 1982թ. ավարտել է Երեւանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումը: Տեխնիկ-էլեկտրիկ: 2005թ. ավարտել է Մոսկվայի ոչ առեւտրային ինքնավար կազմակերպության եւ ձեռներեցության միջազգային ակադեմիայի (ինստիտուտի) Երեւանի մասնաճյուղը: Իրավաբան: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 6 ընտրատարածքից:
9.Հարություն Ղարագյոզյանը 1986թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանը: Տնտեսագետ: Իրավաբան: 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
10.Միքայել Մանուկյանը 1986թ. ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձեւավորում ֆակուլտետը: Նկարիչ-ձեւավորող: 2008թ.՝ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետը: Պատմության, իրավունքի ուսուցիչ: 2014թ. հունվարի 14-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
11.Էդմոն Մարուքյանը 2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի եւ իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2006թ.` Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը` ստանալով մարդու իրավունքների եւ շահերի պաշտպանության մասնագետի որակավորում: 2007թ.` ՀՀ Պետական կառավարման ակադեմիան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2010թ.` Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 30 ընտրատարածքից:
12.Գրիգորի Մարգարյանը 1986թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իրավաբան: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 11 ընտրատարածք): Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 11 ընտրատարածքից:
13.Լևոն Մարտիրոսյանը 1997թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: 2002թթ.` Մեծ Բրիտանիայի Էսեկսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Միջազգային իրավունքի մագիստրոս: 2012թ. մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
14.Գագիկ Մելիքյանը 1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային եւ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետները: Տնտեսագետ: Իրավաբան: 2014թ. ապրիլի 26-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
15.Սպարտակ Մելիքյանը 1995թ. ավարտել է ՌԴ Պրիմորիեի պետական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուծական ֆակուլտետը, 1997թ.` նույն ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը: 2006թ.` Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը: Անասնաբույծ-ճարտարագետ: Տնտեսագետ: Իրավաբան: Տնտեսագիտության թեկնածու: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
16.Արծվիկ Մինասյանը 1990-1995թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ: 1997-2001թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում` իրավագիտություն մասնագիտությամբ: 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
17.Արմեն Մխիթարյանը 1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1997թ.՝ Երեւանի «Վարդանանց» համալսարանը: Տնտեսագետ: Իրավաբան: 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
18.Կորյուն Նահապետյանը 1994թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.` ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ.` ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը: Իրավաբան: 2009-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 8 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից:
19.Գագիկ Ջհանգիրյանը 1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: Իրավաբանական գիտությունների թեկնածու: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:
20.Հովհաննես Սահակյանը 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. հունիսի 18-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
21.Մհեր Սեդրակյանը 1973թ. ավարտել է Տնտեսական գիտելիքների երկամյա հասարակական համալսարանի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետը, 1975թ.` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1997թ.` «Վարդանանց» համալսարանը: Ըմբշամարտի մարզիչ: Ֆիզիկական դաստիարակության դասատու: Իրավաբան: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 13 ընտրատարածքից:
22.Էլինար Վարդանյանը 2000թ. ավարտել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտը: 2008թ.` ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Իրավագետ-փորձագետ: 2001թ. ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
23.Տիգրան Ուրիխանյանը 1996թ. ընդունվել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 2000թ. դադարեցրել է ուսումը, այնուհետեւ 2004-2007թթ. շարունակել Երեւանի կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Լեզվաբան: 2001թ. ավարտել է «R & R» ուսումնական կենտրոնը: Ձեռնարկությունների կառավարիչ: 2008թ. ավարտել է Երեւանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
24.Զարուհի Փոստանջյանը 1994թ. ավարտել է Երեւանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ: 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 13.01.2010-31.05.2012թթ.` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:
Տեղեկություններն ու լուսանկարները՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքից: