Հայաստանը՝ ազատազրկվածների թվով Եվրոպայի 43 երկրների հետ համեմատած գտնվում է վերջին տեղում. Դավիթ Ավետիսյան

Կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված կան մի շարք խնդիրներ: Կարծում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:

Ըստ նրա խնդիրը խորքային երևույթներ ունի՝ ասելու համար շատ է, թե՝ քիչ. «Օրինակ, եթե տարեկան կալանքը որպես խափանման միջոց է ընտրվում 2000-3000-ի նկատմամբ, ապա դրանց մոտավորապես կեսը այն զորակոչիկներն են, որոնք հանրապետությունում չեն, խուսափում են, նրանց նկատմամբ ինքնաբերաբար կալանք է ընտրվում: Այս քանակը հանելով ու վերլուծելով մնացած թիվը, մենք կտեսնենք, որ այնքան էլ վիճահարույց չի խնդիրը»,- ասաց պարոն Ավետիսյանը:

Մեզ հետ զրույցում նա շեշտեց, որ Հայաստանը՝ ազատազրկվածների թվով Եվրոպայի 43 երկրների հետ համեմատած գտնվում է վերջին տեղում՝ 100 հազար բնակչի հաշվով:

Այդուհանդերձ նա չի ժխտում, որ խնդիր կան. «Ի թիվս այլ հանգամանքների, այստեղ կա նաև օրենսդրական խնդիրներ: Դուք գիտեք, որ այսօր մենք միայն մեկ այլընտրանքային խափանման միջոց ունենք՝ գրավը, այն էլ գործող օրենսդրությամբ գրավը՝ որպես խափանման միջոց կիրառվում է ոչ մեջ և միջին ծանրության հանցագործությունների համար, սակայն կա Վճռաբեկ դատարանի հայտնի որոշումը, որով գրավը կարելի է կիրառել բոլոր տեսակի հանցագործությունների դեպքում»:

Այս տեսանկյունից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի համոզմամբ Քրեական դատավարության նոր օրենսգրքում առկա են այլընտրանքային այլ խափանման միջոցներ. «Ես կարծում եմ՝ դա հնարավորություն կտա, որպեսզի կալանքը առավել քիչ կիրառվի»,- նշեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել