Ոստիկանապետի առաջին տեղակալի հայտարարագրած գումարները

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն այս պաշտոնը ստանձնել է 2008 թվականին:

2011 թվականի տարեսկզբին, համաձայն գույքի և եկամուտների վերաբերյալ նրա հայտարարագրի, ունեցել է 75 միլիոն դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին` 72 միլիոն դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար: Իսկ եկամուտները ստացվել են միայն աշխատանքի դիմաց վարձատրությունից` շուրջ 4.5 միլիոն դրամ:

2012 թվականին, նրա դրամական միջոցները նվազել են 2 միլիոն դրամով, իսկ եկամուտները նույնն են մնացել:

2013-ին փոխոստիկանապետը օտարել է բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը` 80 միլիոն դրամով: Բացի գույքի վաճառքից ստացված եկամուտը, նա ստաձել է նաև աշխատանքի դիմաց վարձատրություն` շուրջ 6.1 միլիոն դրամ:  Տարեվերջին նա ունեցել է 75 միլիոն դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար:

2014 թվականին Հունան Պողոսյանի դրամական միջոցները շուրջ կիսով չափ նվազել են` դառնալով 40 միլիոն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար: Սակայն հայտարարագրից հայտնի չէ դառնում, թե ինչով է պայմանավորված այս նվազումը, գույքի ձեռքբերման և այլ գործարքների մասին տեղեկություններ չկան: Այս տարում նրա եկամուտները շարունակել են ստացվել միայն աշխատանքի դիմաց վարձատրությունից, որը կազմել է 5.3 միլիոն դրամ:

Փոխոստիկանապետի կինը` Նունե Պողոսյանը 2011-ի սկզբին ունեցել է 10 հազար ԱՄՆ դոլար, որը սակայն տարեվերջին զրոյացել է: Որևէ եկամուտ չի ունեցել: 2012-ի և 2013-ին նույնպես նա որևէ եկամուտ չի ունեցել, չի ունեցել նաև խնայողություններ:  2014-ին էլ նա եկամուտ չի ունեցել, սակայն դրամական միջոցները միանգամից աճել են` 7 միլիոն դրամ և 8 հազար դոլար: 2015-ին խնայողությունների չափը նույնն է եղել, եկամուտ չի ունեցել: Իսկ 2016-ին խնայողությունները կազմել են 7 միլիոն դրամ և 7 000 դոլար: 2017-ին խնայողությունները կազմել են 7 միլիոն դրամ և 5000 դոլար: Այս բոլոր տարիներին Նունե Պողոսյանը որևէ եկամուտ չի ունեցել:

Փոխոստիկանապետի որդին` Հրաչյա Պողոսյանը 2011-ին 140 միլիոն դրամով ձեռք է բերել հողին ամրակայված անշարժ գույք: Եվ պարզվում է, որ այն եղել է նվիրատվություն: Եվ ինչպես 2011-ին, այնպես էլ 2012, 2013, 2014 թվականներին նա որևէ եկամուտ և դրամական միջոցներ չի ունեցել:Untitled

Ա.Կ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ