Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը այս պաշտոնում նշանակվել է 2008 թվականի սեպտեմբերի 17-ին: Համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի՝ 2011 թվականի տարեսկզբին ունեցել է 170 790 ԱՄՆ դոլար և 4.2 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 185 790 ԱՄՆ դոլար և 3 միլիոն դրամ: Այս տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են շուրջ 16.5 միլիոն դրամ, որից շուրջ 5.5 միլիոնը ստացել է տրված փոխառություններից, իսկ մյուս մասը՝ աշխատանքի դիմաց վարձրատրությունից:
2012 թվականի ընթացքում նրա դրամական միջոցները ավելացել են 2 միլիոն դրամով, տարեվերջին ունեցել է 185 790 ԱՄՆ դոլար և 5 միլիոն դրամ: Ավելացել են նաև եկամուտները՝ 17.4 միլիոն դրամ, որից 5 միլիոն 850 հազարը՝ ստացել է տրված փոխառություններից, իսկ մյուս մասը՝ աշխատանքի դիմաց վարձրատրությունից:
2013-ին վճռաբեկ դատարանի նախագահի դրամական միջոցները ավելացել են 18 միլիոնով՝ շնորհիվ ստացված նվիրատվության: Տարեվերջին նա ունեցել է 24 միլիոն դրամ և 185 790 ԱՄՆ դոլար: Այս տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 36 միլիոն 427 հազար դրամ, որից 18 միլիոնը եղել է վերոհիշյալ նվիրատվությունը, 6 միլիոն 121 հազարը՝ տրված փոխառություններից ստացված տոկոսներից, և ավելի քան 12 միլիոն դրամը՝ աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունից:
2014-ի ընթացքում Արման Մկրտումյանը 1.2 միլիոն դրամով ձեռք է բերել հողամաս: Նրա դրամական միջոցները այս տարվա ընթացքում նվազել են՝ տարեսկզբին ունեցած 24 միլիոն դրամը դարձել է 5 միլիոն դրամ, իսկ 185 790 դոլարը մնացել է անփոփոխ: Թեև դրամական միջոցների նվազմանը, Ա. Մկրտումյանն այս տարի ավելի մեծ եկամուտներ է ունեցել՝ 21 միլիոն 104 հազար դրամ. 6 միլիոն 261 հազարը ստացվել է տրված փոխառություններից ստացված տոկոսներից, իսկ մյուս մասը՝ աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունից:
Արման Մկրտումյանի կինը՝ Մարինե Մկրտումյանը 2011-ին ունեցել է 40 հազար ԱՄՆ դոլարի խնայողություն, որը անփոփոխ է մնացել տարվա ընթացքում: Նրա եկամուտը սակայն ամբողջ տարվա ընթացքում կազմել է 60 256 դրամ, որը ստացվել է աշխատանքի դիմաց վարձատրությունից:
2012-ին նրա դրամական միջոցները շարունակել են մնալ նույնը, իսկ ահա եկամուտն էկանաորեն աճել է՝ 4 միլիոն 306 հազար դրամ՝ որպես աշխատանքի դիմաց վարձրատրություն: 2013-ին նույնպես նրա դրամական միջոցները անփոփոխ են մնացել՝ 40 հազար դոլար, իսկ աշխատանքից ստացված եկամուտը կազմել է 4.2 միլիոն դրամ:
Իսկ ահա 2014-ի ընթացքում Մարինե Մկրտումյանը հողամաս է վաճառել՝ 4.8 միլիոն դրամով և ձեռք է բերել հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ 29 միլիոն 166 հազար դրամով:
Հետաքրքիր է, որ այս տարվա ընթացքում նա, բացի հողմասի վաճառքից ստացված գումարը, այլ եկամուտ չի ունեցել և նրա դրամական միջոցներն էլ նվազել են ընդամենը 10 հազար դոլարով: Տարեվերջին ունեցել է 30 հազար ԱՄՆ դոլար:
Գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել նաև վճռաբեկ դատարանի նախագահի հետ համատեղ ապրող նրա մայրը՝ Լաուրա Մեսրոպյանը: 2011-2014 թվականներին նրա միակ եկամտի աղբյուրը եղել է կենսաթոշակը, գույք և դրամական միջոցներ չեն հայտարարագրվել:
Ա.Կ.