Վերահսկիչ պալատի նախագահը նույնպես «բիզնես» կարգով է ճամփորդում՝ պետբյուջեի հաշվին

Մինչ կառավարությունը  քաղաքականություն է մշակում՝ պաշտոնյաների գործուղումների ճանապարհածախսերի հարցում որոշակի կանոնակարգվածություն մտցնելու ուղղությամբ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ շարունակում են «բիզնես» կարգի ավիատոմսերով ճանապարհորդել: Նախորդ շաբաթ  անդրադարձել էինք բնապահապանության և ֆինանսների նախարարություններից գնումներին:

Պարզվում է, որ բարձր դասի տոմսերով ճանապարահորդում է նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը, ով ի պաշտոնե պարտավոր է վերահսկել պետական բյուջեի միջոցների ծախսերի արդյունավետությունը: Այսպիսով, Իշխան Զաքարյանը դեկտեմբերի 7-9-ը եղել է Կատարի հանրապետությունում՝ Եվրոսայի-Արաբոսայի 5-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք Վերահսկիչ պալատի ինտերենտային կայքից, 72 երկիր միավորող եվրոպական և արաբական բարձրագույն վերահսկիչ մարմինների գագաթնաժողովի ընթացքում գլխավոր վերահսկիչները Դոհայում քննարկել են կառավարության հակաճգնաժամային ծրագրերի վերահսկողությանն առնչվող հարցեր:

Երևան-Դուբայ-Դոհա-Դուբայ-Երևան ուղղություններով «բիզնես» կարգի ավիատոմսերը Վերահսկիչ պալատի աշխատակազմը ձեռք է բերել «Արմենիա Թարվել+Մ» ընկերությունից և վճարել է 1.4 միլիոն դրամ (շուրջ 3000 ԱՄՆ դոլար):New Picture

Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Մարիամ Զադոյան նշեց, որ ինչպես Իշխան Զաքարյանի, այնպես էլ մյուս պաշտոնյաների կողմից բարձր դասի ավիատոմսերով գործուղմումները օրենսդրական խախտում չեն, քանի որ չկան այս դաշտը կարգավորող իրավական նորմեր: Եվ հենց կարագավորումների բացակայությունն էլ հանգեցնում է այսպիսի մի իրավիճակի, երբ պաշտոնյան նախընտրում է ավելի թանկարաժեք տոմսերով գործուղումների մեկնել:DSC08766-copy

Նշենք, որ Իրավաբան.net-ը հետևողականորեն անդրադառնում է ավիատոմսերի գնումներին, և մասնավորապես այն հարցին, որ, որպես կանոն, նախարարները նախընտրում են «բիզնես» կարգի տոմսերը, որոնք նվազագույնը կրկնակի անգամ թանկ են լինում «էկոնոմ» կարգի տոմսերից: Իսկ ահա երեկ կառավարության նիստին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ճանապարահորդելու քաղաքականությունը փոխելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում և ենթադրվում է, որ հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներից սկսած կգործի տոմսերի պատվերի կենտրոնացված համակարգ:

«Առաջարկվում է 3 հիմնական մոտեցում` ուսումնասիրելով այլ երկրների փորձը: Հիմնական կանոնն այն է, որ բոլոր աշխատողները ուղևորվում են «էկոնոմ» դասի չվերթերով, ընդ որում` գնվում է ամենաէժան տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխություն: Տոմսի կատեգորիան փոխվելու է հատուկ թույլտվության հիման վրա: Երկրորդ խմբի մեջ են մտնում նախարարները, որոնց համար նախատեսվում է «էկոնոմ» դասի տոմս, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է: Եվ երրորդ խումբը անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում է «բիզնես» դասի տոմս»,- Դավիթ Հարությունյանը նշել է նաև, որ այսպիսով չի սահմանափակվի, որ  անձինք կարողանան գնել այլ՝ բարձր դասի տոմսեր, սակայն այդ դեպքերում գումարը չի փոխհատուցվի պետական բյուջեից:

DSC09200-copyՓորձագետները մեզ հետ զրույցում նշեցին, որ այս քայլը միանշանակ ողջունելի է. «Մի շարք բարեկեցիկ երկրներ, որոնց չունեն այն սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք ունի մեր երկիրը, հնարավորինս փորձում են համեստ լինել, որպեսզի անհարկի միջոցներ չծախսվեն: Հուսով եմ, որ այս ինստիոտւտը կներդրվի և այդպիսով առավելապես հնարավոր կլինի միջոցներ տնտեսել»,- ասաց Մարատ Ատովմյանը:

Մարիամ Զադոյանի խոսքով, վաղուց էր անհրաժեշտ օրենսդրական այս բացի ուղղությամբ քայլեր ձեռնարկել. «Քանի որ մեր երկրում կոռուպցիայի մակարդակը բարձր է, ի տարբերություն շատ այլ երկրների, մեզ մոտ նման քաղաքականության մշակումը անհրաժեշտ է: Ի դեպ, զարգացած այդ երկրներում իրավագիատակցության մակարդակն էլ է բարձր. պետական գործիչները հաճախ չեն օգտվում պետության կողմից իրենց հատկացած տրանսպորտային միջոցներից, իսկ մեզ մոտ հնարավորության դեպքում ամենաթանկ տոմսերն են գնվում»:

Ա.Կ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ