Նախարարությունները շարունակում են սպառել «բիզնես» կարգի տոմսերը

ՀՀ բնապահպանության նախարարությունը նոյեմբերի 27-ին Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով երկու ավիատոմս է գնել՝ մեկ «էկոնոմ» և մեկ «բիզնես» կարգերի: «Էկոնոմ» կարգի տոմսը գնվել է «Տրինիդատ» ընկերությունից՝ 333 հազար դրամով, իսկ «բիզնես» կարգի տոմսը՝ «ՍՍ թրավել» ընկերությունից 980 հազար դրամով: Այսինքն, շուրջ կրկնակի անգամ թանկ է վճարվել «բիզնես» կարգի տոմսի ձեռքբերման համար: Վճարումը կատարվել է պետբյուջեի միջոցներից: Պայմանագրի կատարման վերջնաժամկետը մինչև տարեվերջ է՝ դեկտեմբերի 25-ը:New Picture (2)

Հոկտեմբերի 15-ին ֆինանսների նախարարություն է  Երևան-Փարիզ-Լիմա-Փարիզ-Մոսկվա-Երևան ուղղություններով ավիատոմսեր ձեռքբերել «Էլիտար» ընկերությունից: Գնվել է 3 հատ «էկոնոմ»  կարգի ավիատոմսերի համար վճարվել է շուրջ 11 միլիոն 74 հազար դրամ, իսկ 1 հատ «բիզնես» կարգի ավիատոմսի համար՝ 6 միլիոն 142 հազար դրամ: Այս դեպքում նույնպես կրկնակի անգամ մեծ գումար է վճարվել՝ «բիզնես» կարգի տոմսի ձեռքբերման համար: Եվ այս դեպքում ևս պայմանագրի կատարման վերջնաժամկետը մինչև տարեվերջ է՝ դեկտեմբերի 25-ը:New Picture (1)

Դեռևս հայտնի չէ սակայն, թե այս գնումների իրավական հիմքը որն է, ով և ինչու պետք է մեկնի կամ արդեն մեկնել է գործուղման: Սակայն հաշվի առնելով փորձը, «բիզնես» կարգի տոմսերը գնվում են գլխավորապես նախարարների համար: Այնինչ, չկան օրենսդրական կարգավորումներ,  թե որ գործուղմների դեպքերում որքան գումար պետք է հատկացվի ճանապարհածախսի համար: Եվ այս կարգավորումների բացակայության պատճառով էլ կամայականորեն որոշվում է, թե ով ինչ կարգի ծառայություններից կարող է օգտվել:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ