ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել

ԼՂՀ ՊԲ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանայն հաղոդագրությանը, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը սա որակել է որպես ադրբեջանական քարոզիչների վառ երևակայության արգասիք:

«Իսկ իրականությունն առաջնագծում այսպիսինն է:

Դեկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, ինչպես նաև 60 /130 արկ/, 82 /13 արկ/ միլիմետրանոց ականանետերից,  ՀԱՆ-17 /40 արկ/ և ՌՊԳ-7 /6 արկ/ տիպի նռնականետերից, հայդիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում իրենց կամքն են թելադրումհակառակորդին և շարունակում վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել