ՔԿ-ն հայտարարություն է տարածել

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 10/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ ահազանգի կապակցությամբ։

ՔԿ-ից հաղորդում են, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»ի կայքէջում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից հրապարակվել է ահազանգ առ այն, որ «Ընտրողն ահազանգել է, որ 10/15 տեղամասում ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ հանրապետությունից այս պահին բացակա իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովին, բարձրաձայնել է, սակայն նրա խոսքերին ուշադրություն չեն դարձրել, խախտումը չեն արձանագրել»:

Հրապարակման մեջ մատնանշված  հանգամանքներն ստուգելու ուղղությամբ կատարվում է  քննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել