Ոստիկանությունը հրապարակել է ժամը 14:00-ի դրությամբ «Թեժ գծով» ստացված զանգերի վերաբերյալ տվյալները. մանրամասներ

Դեկտեմբերի 6-ի ժամը 14-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գծով» ստացվել է 26 զանգ, 10-ը` մարզերից, 16-ը՝ Երևան քաղաքից.

 Երևանին մերձակա մի քանի տարածքների բնակիչներ հայտնել են, որ գործի բերումով գտնվում են Երևանում և ցանկանում են տեղեկանալ, թե Երևանում կարո՞ղ են մասնակցել հանրաքվեին,

 մի քաղաքացի հայտնել է, թե 1931 թ. ծնված քույրը մահացած է, սակայն նրա անունը կա քվեարկության ցուցակներում,

 մի խումբ քաղաքացիներ ցանկանում էին տեղեկանալ, թե որ ընտրատարածքներում են գրանցված իրենք,

 մի քաղաքացի էլ գնալով ընտրատեղամաս՝ հայտնաբերել է, որ իր անունը բացակայում է ընտրացուցակներից,

 մի շարք քաղաքացիներ խնդրել են տրամադրել անձնագրային և վիզաների վարչության հեռախոսահամարը:

«Թեժ գծով» ստացված բոլոր հարցերին տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ից ոստիկանությունում գործում է բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով:
Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, գործում է 010-52-42-28 հեռախոսահամարը,
ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերեն լեզվով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել