Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում «ilur.am»-ի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում թիվ 10/20 ընտրական տեղամասում վստահված անձ Դավիթ Սիմոնյանը դիտավորությամբ հարվածել ու կոտրել է իր տեսախցիկը և վնասել լրագրողական վկայականը: Այս մասին ոստիկանությունից տեղեկանում է Իրավաբան.net–ը:
Ըստ համացանցում տարածված տեսանյութի Դ. Սիմոնյանը հանդիսանում է ՀՀԿ-ի վստահված անձը:
Դ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն: