Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ՖԲ իր հաշվում հրապարակել է Հանրաքվեի ընթացքում ՈՉ քվեարկության նշումով մի զավեշտալի քվեաթերթիկ, որի վրա արված է հետևյալ գրառումը. «Իսկական կինը ԱՅՈ է ասում միայն իր տղամարդուն»:
Հիշեցնենք, որ այս քվեաթերթիկը կհամարվի անվավեր` քվեաթերթիկի վրա, բացի քվեարկության նշումից, առկա այլ գրառման պատճառով: