Գավառում տեղի ունեցավ «Կոռուպցիոն ռիսկերը ներհիվանդանոցային դեղաշրջանառության տարբեր օղակներում» հերթական հակակոռուպցիոն միջոցառումը, մարզի ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, իրավաբանների և իրավապաշտպանների մասնակցությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ծրագրի ռեգիոնալ փորձագետ Նելլի Հայրապետյանը, անդրադառնալով այս ոլորտում Գեղարքունիքի մարզում առկա հիմնախնդիրներին, կարևորեց հասարակական վերահսկողության իրականացումը մարզի բուժհաստատություններում:
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Գեղարքունիքի մարզի խմբի անդամ Սաթիկ Բադեյանը հանդես եկավ զեկույցով՝ նշելով , որ ներհիվանդանոցային դեղաշրջանառության տարբեր օղակներում իրականացված մշտադիտարկումը, որպես հասարակական վերահսկողության դրսևորում, իր ազդեցությունն ունեցավ ինչպես գործող ընթացակարգերի թափանցիկության, այնպես էլ բնակչության իրազեկության մակարդակի բարձրացման վրա: Հետևաբար դրա ազդեցությունը ոչ միայն զգալի կարող է լինել արդեն իսկ կարճաժամկետ հատվածում` կոնկրետ հաստատություններում կոռուպցիոն դրսևորումների չեզոքացման և ծառայությունների որակի բարձրացման առումով, այլև համակարգային խնդիրների հայտնաբերման և փոփոխությունների առաջարկների ձևավորման արդյունքում հնարավորություն կտա առավել խորը և ընդգրկուն ազդեցություն ունենալ ոլորտի զարգացման վրա` երկարաժամկետ ռազմավարական հատվածում:
Տիկին Բադեյանը առողջապահության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում չափազանց կարևորվում է արդյունավետ և համակարգված դեղաքաղաքականությունը: Մինչդեռ կոռուպցիոն ռիսկեր առկա են դեղերի շրջանառության բոլոր օղակներում: Դրանք բերում են հետևյալ դրսևորումների` պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման և չարաշահումների, դեղերի ոչ նպատակային ձեռքբերման, ապա հիվանդների վրա անհարկի դուրսգրումների, դեղորայքային բուժման տեխնոլոգիաների խախտումների, բժշկի կողմից նշանակված դեղի չտրամադրման, կամ ավել պակաս տրամադրման:
Ընդհանուր քննարկման արդյունքում հակակոռուպցիոն կոալիցիայի Գեղարքունիքի մարզի խմբի անդամ ՔՀԿ-ների կողմից ներկայացվեցին հետևյալ առաջարկությունները ներհիվանդանոցային դեղաշրջանառության տարբեր օղակներում ՝
Վերանայել դեղերի և բժշկական նշանակության այլ ապրանքների ստացման, պահպանման, հաշվառման և բաշխման կարգը, ապահովել դեղորաքի շարժի լիարժեք վերահսկումը բուժհաստատությունում, հստակեցնել կարգում դեղորայքը հիվանդին հասցնելու օրինականությունն ապահոող դրույթները: Անհրաժեշտ է ուժեղացնել հիմնադրի վերահսկողությունը ծախսային առաջնահերթությունների պահպանման ուղղությամբ և թույլ չտալ պետական միջոցների ոչ նպատակային օգտագործումը:Հիվանդների կողմից ձեռք բերվող դեղորայքի տեսականու և քանակի մասին ճշգրիտ տեղեկատվություն ապահովելու նպատակով վերանայել պետական առողջապահական գործակալություն կողմից հատուկ պայմաններով սահմանված ֆինանսական պատժամիջոցները նշանակված դեղորայքն ամբողջ ծավալով չտրամադրելու պարագայում:
Մեծաքանակ գնումների ժամանակ նոր սերնդի առավել էֆեկտիվ դեղորայքի ձեռք բերումը ապահովելու նպատակով գործող կարգում կատարել փոփոխություն և մրցույթի ներկայացված դեղորայքի ցանկում ներառել նաև նրանց որակական կողմը և ծագումնաբանական գործոնը` նշելով կոնկրետ ֆիրմաների անվանումները: