30, 40, 50, 60, 70 և 90 արագության սահմանափակող այս նշաները բոլորին հասկանալին են ու պարզ: Կառավարությունը N 955-Ն որոշումամբ վարորդին արգելվում է գերազանցել սահմանված արագությունը:
Միաժամանակ առկան են այլ արգելքներ, որոնց մասին շատ վարորդներ չգիտեն: Այսպես արգելվում է նաև գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը, ինչպես նաև գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով նախատեսված արագությունը:
Վստահ են՝ բազմաթիվ վարորդների է հայտնի իրավիճակը, երբ ամառային օրերին, չոր և անվտանգ ճանապարհին որոշ մեքենաներ ընթանում են շատ ցածր արագությամբ, հարկ ենք համարում հիշեցնել, որ այս հանգամանքը նույնպես արգելվում է: Այսպես՝ ըստ վերոնշյալ որոշման՝ արգելվում է առանց անհրաժեշտության ընթանալ շատ ցածր արագությամբ` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը: Տվյալ պարագայում կարող ենք արձանագրել, որ վարորդն իրավունք ունի շատ ցածր ընթանալ, եթե առաջացել են տեխնիկական խնդիրներ (նման դեպքերում էլ պետք է միացնել փարոսիկները և պահպանել անվտանգության կանոնները) կամ էլ առկա է մերկասառույց, հակառակ պարագայում նրա գործողությունները արգելվում են:
Բացի այդ, վարորդներին արգելվում է կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար: