26-ամյա Սիրանը մեղադրվում է առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ: Նա այժմ կալանավորված է և գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:
Համաձայն մեղադրական եզրակացության, նա այս տարվա սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Երևանի Փափազյան 22 շենքի 65-րդ բնակարանում վիճաբանել է Մարիամի հետ: Վիճաբանության ընթացքում նա խոհանոցային դանակով հարվածել է Մարիմաի որովայնին, ապա իր մոտ եղած մեկանգամյա օգտագործման ածելիով ևս մեկ անգամ հարվածել է վերջինիս պարանոցին` դիտավորությամբ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ: Սիրանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով և մեղադրանքը ապացուցվելու դեպքում սպառնում է 3-7 տարվա ազատազրկում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: