ԱԱԾ-ն ու ոստիկանությունը շոուներ չեն կազմակերպում. Վլադիմիր Գասպարյան

Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին կոլեգիայի անդամներ, գլխավոր և մարզային վարչությունների պետեր, վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարներ:

Ըստ ոստիկանության հաղորդագրության` անդրադառնալով զինված հանցախմբի՝ օրերս տեղի ունեցած վնասազերծմանը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությունն այդ պատասխանատու և վտանգավոր գործողությանը:

Միևնույն ժամանակ, ոստիկանության պետը մտահոգություն հայտնեց հանրության որոշ խմբերի գնահատականի վերաբերյալ և զգոնության ու անաչառության կոչեց բոլոր նրանց, ում անվտանգությունը նույնպես ապահովվել է այդ գործողության մասնակիցների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և մասնակիցների անվտանգության ապահովման խնդիրներին և անդրադառնալով այդ միջոցառումների կազմակերպիչների՝ ոստիկանությանն ուղղված հայտարարությանը՝ տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցումներ տվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և ծառայության կազմակերպման ուղղությունների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել