ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում ընդունել Կորյուն Հակոբյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական նշանակելու մասին: Ըստ որոշման՝
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա-կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Կորյուն Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
Ներկայացնում ենք Կորյուն Հակոբյանի կենսագրությունը.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1952թ. 19 օգոստոսի, Կամոյի շրջան, գ. Սարուխան
Կրթություն
1970- 1975թթ.- Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
1975-1986թթ.-Սոթքի ոսկու հանք` լեռնային վարպետ, բաց հանքի պետի տեղակալ, գլխավոր
ինժեներ, պետ, կուսկոմիտեի ազատված քարտուղար, հանքի տնօրեն
1986-1987թթ.-«Հայոսկի» ԱՄ` գլխավոր ինժեների տեղակալ
1987-1991թթ.-ՀԿԿ Վարդենիսի շրջկոմ` երկրորդ քարտուղար
1991թ.-«Սպուտնիկ» հատուկ կապի ձեռնարկություն` փոխտնօրեն
1991-1992թթ.-«Հայգունմետգիտ» նախագծային ինստիտուտ` գլխավոր մասնագետ
1992-1993թթ.-«Հայմետալուրգիմպեքս» ֆիրմա` փոխտնօրեն, տնօրեն
1993-1995թթ.-ՀՀ ընդերքի պետական վարչություն` պետի տեղակալ
1995-2001թթ.-ՀՀ բնապահպանության նախարարություն` նախարարի տեղակալ
2001-2002թթ.-ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ արտադրական ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
2002-2005թթ.-ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի խորհրդական
2005թ.-ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն` նախարարի խորհրդական
2005-2008թթ.-ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն` ՀՀ կոնցեսիոն
գործակալության պետ
2008-2009թթ.-ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ` կադրերի կարճաժամկետ ռեզերվ
2009-2015թթ.-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն` կոնցեսիոն
գործակալության պետ, ընդերքի տրամադրման գործակալության պետ
2015թ.-«ՌԱԿԵ» ՍՊԸ` գլխավոր տնօրեն
2015 թ. նոյեմբերի 27-ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Այլ տվյալներ
2004թ պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: