Նոյեմբերի 30-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Սերբիայի Հանրապետության քաղաքացի, 1987 թ. ծնված Արիֆ Գրացաին, ով ս/թ. հունվարի 16-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր համակարգչային հանցագործություն կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ա. Գրացան տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: