Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 17-ը։

Բացահայտվել է գողության` 9, խարդախության՝ 4, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորյալ ոչնչացման՝ 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, ապօրինի ծառահատման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել