Թուրքիան ներողություն չի խնդրի ինքնաթիռի խոցման համար. Թուրքիայի վարչապետի հայտարարությունը

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանից ներողություն չի խնդրի ինքնաթիռին հարված հասցնելու համար, որը հատել է Թուրքիայի օդային սահմանը: Այս մասին գրում է Fox News լրատվականը:

Ահմեդ Դավութօղլուն նաև ասել է, որ Թուրքիան հույս ունի, որ Մոսկվան կվերանայի տնտեսական պատժամիջոցները:

Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, որ ո´չ Թուրքիայի վարչապետը, ո´չ էլ նախագահը ներողություն չեն խնդրի իրենց պարտքի կատարման համար: Այս մասին նա ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո, և հավելել, որ Թուրքիան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ՝ ապագայում նմանատիպ պատահարները կանխարգելելու համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին գործերով խորհրդականն նշել է, որ Պուտինը չի պատասխանել Թուրքիայի նախագահի զանգերին, քանի որ Թուրքական կողմը ներողություն չի խնդրել: Ռուսաստանը պնդում է, որ ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային սահմանը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել