«Քրեականների բանտի պայմանները պետք է արժանի լինեն հանցավորների գործերին»,- սահմանում է Հայաստանի 1773թ. սահմանադրության նախագիծը:
Ըստ այս նախագծի՝ եթե տանը չկա իգական սեռի պատկանող անձ՝ ոչ մի կին կամ աղջիկ՝ լինի դա ամուսնացած կին կամ ազգականուհի, բացառությամբ մորից և քույրերից, թող չմտնի այդ տղամարդու տունը, բացի տոն օրերից, երբ այնտեղ են մտնում բազմությամբ:
Մեկ այլ հոդվածով՝ յուրաքանչյուր չամուսնացած երիտասարդ կամ այրի տղամարդ, եթե խելքից հանում է կույս աղջկան և խառնակվում նրա հետ՝ նրան տալով տասը պղնձադրամի արժեք ունեցող մի թաշկինակ, ապա, օրենքի համաձայն, պարտավոր է ամուսնանալ նրա հետ:
Այս սահմանադրությունից տեղեկանում ենք, որ հայ աղջիկներին թույլատրվել է ամուսնանալ 14 տարեկանից, իսկ պատանիներին՝ 18: