Ոչ մի իրավակարգավորում վերջնական լուծումներ չի կարող տալ, քանի դեռ չի ապահովվում դրա պատշաճ կիրառությունը. Գագիկ Ղազինյան

Ոչ մի իրավակարգավորում վերջնական լուծումներ չի կարող տալ, քանի դեռ չի ապահովվում դրա պատշաճ կիրառությունը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը՝  անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների նախագծով առաջարկվող իրավակարգավորումներին, որոնք ուղղված են դատաիրավական համակարգում առկա խնդիրների լուծմանը:

Նրա խոսքով, Հայաստանում առողջ մտածող մարդիկ  քննադատում են դատական համակարգը, որովհետև ցավում են  արդարադատության համակարգի ու երկրի համար: Եվ այս պարագայում խնդիրների լուծումն առավելապես կախված է մշակված իրավակարգավորումները կիրառողների իրավագիտակցության բարձրացումից:
Իսկ այն դիտարկմանը, թե այդ դեպքում հնարավոր չէր դրական արդյունքներ ունենալ նաև գործող Սահմանադրության դեպքում, Գ. Ղազինյանը պատասխանեց. «Այն, որ պատշաճ իրավակիրառողների դեպքում մենք  ավելի լավ արդյունք կունենայինք գործող Սահմանադրության դեպքում, կասկածից դուրս է:  Բայց որ կարելի է այդ ուղղությամբ չգնալ ու հասնել մեր  ցանկացած արդյունքին՝ ոչ: Նախագծով մենք ունենք այնպիսի հեղափոխական լուծումներ,  որոնց բացակայությունն  ուղղակի արգելակում էր ոլորտում մեր ցանկալի արդյունքները ցույց տալուն»: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել