Բրյուսելում ամենահին մզկիթը տարհանվել է և վարակազերծման ստորաբաժանումներ են կանչվել դեպքի վայր այն բանից հետո, երբ ներսում ասկածելի փոշի պարունակող ծրարներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The Independent լրատվականը:
Քաղաքի հրշեջ խմբի խոսնակ Մեյս Ստոնը տեղական Le Libre լրատվամիջոցին հայնել է, որ կառույցի ներսում սպիտակ փոշի պարունակող մի քանի ծրար է հանտնաբերվել, և շենքը գտնվում է Եվրոպական խորհրդարանի մոտակայքում: Սակայն նա նշել է, որ ծրարների պարունակությունը դեռևս պարզված չէ:
Կառույցի երկու սենյակները փակվել են, քանի որ քննիչներ են աշխատում, ովքեր սարքերի միջոցով փորձում են տարածքում հայտնաբերել վնասակար քիմիական նյութեր: Վարակազերծման աշխատանքների արդյունքում՝ 7 մարդ, ըստ նախնական հաղորդման 11ը, մզկիթից հիվանդանոց են տեղափոխվել հետազոտման նպատակով: Քաղաքը ուժեղ հսկողության տակ է գտնվում այն բանից ի վեր երբ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը 129 մարդու կյանք խլեց, և ենթադրվում է, որ ահաբեկիչների թվում եղել են Բելգիայի քաղաքացիներ:
Պատրաստեց` Սուսաննա Խաչատրյանը