«Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ 32-ամյա Հովհաննես Աթանյանի սպանությունից հետո երեկվանից ոստիկանությունը հսկողությունն ուժեղացրել է. Երևան մտնող և դուրս եկող բոլոր մեքենաները կանգնեցվում են, ստուգվում:
Իրավաբան.net-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններից կատարումից հետո հետաքննական միջոցառումներ են իրականցվում և վերահսկողության ուժեղացումը դրա մի մասն է, որևէ առտառոց բան չկա: