Իրավաբան.net-ը իր «Իրավաբանական խճանկար» սյունակի շրջանակներում շարունակում է ներկայացնել հետաքրքիր և ծիծաղաշարժ պատառիկներ դատական նիստերից, տարօրինակ օրենքներից և իրավաբանական հումորային պատմություններից: Հերթական երկուսը վերաբերվում են քաղաղքացիների հիմնական պարտականություններից մեկին` հարկերի վճարմանը:
***
Քաղաքացին մտնում է հարկային տեսչություն:
– Ի՞նչ հարցով եք եկել,- հարցնում է նրան հարկային տեսչության պետը:
– Եթե անկեղծ` ոչ մի: Պարզապես մտա տեսնելու այն մարդկանց, ում համար ես այսքան աշխատում եմ:
***
Մեր երկրի երազանքն է ունենալ բացարձակ առողջ ու հարուստ քաղաքացի, որը կանոնավոր վճարում է հարկերը և մահանում թոշակի անցնելու հենց առաջին օրը: