Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հեռանում է վարձակալած առանձնատնից

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը  «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից՝ դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով. «Առավոտյան իրերս հավաքել եմ, դրոշն իջեցված է, ես հեռանում եմ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն` թող գան ստուգեն», – հայտարարեց դեսպանը:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուկրաինական լրատվամիջոցները գրել էին, որ Ուկրաինայի պետական անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ՝ Մարինա Ժուռավլյովայի  առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպանի նստավայրը. այդպիսով առանձնատունը զերծ է մնում խուզարկություններից, քանի որ դեսպանի նստավայրը համարվում է անձեռնմխելի տարածք:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ