Կոռուպցիոն սկանդալ է հասունանում՝ Ուկրաինայիում Հայաստանի դեսպանության հետ կապված

Ուկրաինայի պետական անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ՝ Մարինա Ժուռավլյովայի  առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպանի նստավայրը. այս մասին գրում է ուկրաինական Наші гроші պարբերականը՝ նյութը վերնագրելով այսպես. «Յանուկովիչի անատառապահի առանձնատունը անձեռնմխելի է դարձել. այն իր նստավայրն է դարձրել Հայաստանի դեսպանը»:

Հոդվածում նշվում է, որ սեփականության իրավունքի հաստատման ռեգիստրում նշվում է, որ Ժուռավլյովան տնօրինում է Կիևի Միչուրինի փողոցում գտնվող 29, 31 և 33 առանձնատները և շինությունները:

o-00375320-n-00341258Այս տներից ամենամեծը 31-րդն է, որն ունի 1086քմ հողատարածք: Այսօր այդ առանձնատան դարպասներին ամրացված է «Ուկրաինայիում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակը: Միևնույն ժամանակ ռեգիստրում չկա որևէ տեղեկություն այն մասին, որ այս կառույցը վարձակալությամբ է տրված:

o-00375322-n-00341258

Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանի նստավայրն անձեռնմխելի է, ինչպեսև դեսպանատան տարածքը: Հետևաբար, սա յուրահատուկ «իմունիտետ» է Սիվեցի համար, ով այդպիսով պաշտպանում է իրեն իրավապահ մարմինների խուզարկություններից: Այս պահին սա կարևոր է, քանի որ նրա կինը բիզնեսի հետ կապված գործերով Ուկրաինա է գալիս և ապրում է հենց այս տանը:

Ուկրաինայում Հայաստանի դեսպանը 2010 թվականից Անդրանիկ Մանուկյանն է: Նրա նստավայրի գտվելու վերաբերյալ հարցմանը դեսպանատունը չի պատասխանել:

Սիվեցը Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի մտերիմներից է եղել: Նա Յանուկովիչի հետ թենիս է խաղացել, եղել է որսորդների և ձկնորսների նախագահական «Կեդր» ակումբի անդամներից: Յանուկովիչի փախուստից հետո, ԶԼՄ-ների փոխանցմամբ, Սիվեցը տեղափոխվել է Մոսկվա:

Հայտնի է, որ Սիվեցը ներքաշված է քրեական գործում, որը  հարուցվել է պետական անտառային գործակալության պաշտոնատար անձանց դեմ, ովքեր արտասահմանյան ընկերություններին Ուկրաինայում փայտ և փայտյա արտադրանք գնելիս ստիպում էին մարքեթինգային ծառայությունների համար վճարել մասնավոր ընկերությանը: Եվ Սիվեցի ղեկավարման ժամանակ այդ ծառայությունների դիմաց վճարվող միջոցներն ուղղվում էին «Zelenio ltd»-ին, որը գրանցված է Կիպրոսում: Եվ այս ընկերությունը ներդրումային պայմանագիր է ունեցել Սիվեցի կնոջը պատկանող ընկերության հետ:

Այս հրապարակման վերաբերյալ Իրավաբան.net-ը փորձեց տեղեկություններ ստանալ ՀՀ արտգործանախարարությունից: Նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց, որ հրապարկման մասին տեղյակ չէ, սակայն նորմալ է, որ դեսպանը տուն է վարձում՝ որպես կենսավայր:  Նա նշեց նաև, որ անվտանգության հարցերից ելնելով հրապարկման ենթակա չեն դեսպանների բնակության հասցեները, սակայն նաև գաղտնի չեն, և խորհուրդ տվեց հարցը գրավոր ուղարկել:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ