Ուղևորի դրամապանակը գողացած տաքսու վարորդին հայտնաբերեցին

Նոյեմբերի 15-ի երեկոյան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1983 թ. ծնված Արամ Բ.-ն Պ. Սևակի փողոցում, «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի մեջ, թողել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 100 դոլար, 150 եվրո, 10.000 դրամ, անձնագիր, վարորդական իրավունքի վկայական և աշխատանքի վայրի անցաթուղթը, որից հետո տաքսու վարորդը վարելով հեռացել է` գողանալով դրամապանակը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ավտոմեքենայի վարորդը 1980 թ. ծնված Հովհաննես Ս.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 17-ին, ժամը 15.50-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել