Արմավիրի մարզում ավազակային հարձակում կատարողներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է

Նոյեմբերի 5-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մտել են Արմավիրի մարզի Սամաղար գյուղի տներից մեկը, մարդկանց ծեծել, կապել ձեռքերը և թալանել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 4-ին, ժամը 3-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք՝ ձեռնոցներով, տան մուտքի դուռը հրել-բացելով մտել են 1933 թ. ծնված Հրաչիկ Խ.-ի տուն, ծեծի ենթարկել նրան և կնոջը` 1937 թ. ծնված Կասյա Խ.-ին, կապել նրանց, պահանջել և ստացել 300.000 դրամ, 50.000 ռուբլի, մոտ 450.000 դրամ արժողության ոսկյա զարդեր և դիմել փախուստի:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 16-ին պարզվել է, որ գործով դեռևս չպարզված մեկ այլ անձի հետ նշված ավազակային հարձակումը կատարել է 1990 թ. ծնված Գարուշ Ա.-ն:

Գարուշ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Գարուշ Ա.-ն կալանավորված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած մյուս անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել