Նոր միջնորդություն է ներկայացվել Վալերի Պերմյակովի գործով

Գյումրիում հայ ընտանիքի սպանության գոծով ներկայացվել է նոր միջնորդություն: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը: Թե ի՞նչ միջնորդություն է ներկայացվել և ե՞րբ, տիկին Սահակյանը չմանրամասնեց:

Հիշեցնենք՝ Գյումրիի դաժան սպանությունների դեպքը տեղի էր ունեցել հունվարի 12-ին, սպանվել էր Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, այդ թվում՝ մանկահասակ երեխան: Մեղադրանք է առաջադրվել ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին: Օգոստոսի 12-ին Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանը, հրապարակելով ռուս զինծառայողի կողմից դասալքության, զենք գողանալու և ապօրինի զենք կրելու գործով դատավճիռը, նրան դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Գործը փոխանցվել է հայկական կողմին, սպասվում է, որ մինչև տարվա վերջ կսկսվի դատաքննությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել