Այս մանկական դեմքով երիտասարդը, ուրբաթ երեկոյան Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ընթացող Գերմանիա-Ֆրանսիա ֆուտբոլային խաղի ժամանակ իրեն պայթեցրած երիտասարդներց մեկն է, ում ֆեյսբուքյան էջը գտնվել է: Այս մասին գրում է https://www.dailymail.co.uk/-ը: Երիտասարդը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է հրացանների, փողերի լուսանկարներ:
20-ամյա երիտասարդը մեկ տարի առաջ է մեկնել Սիրիա, որտեղ վերջինս հայտնի էր Աբու Մուջահիդ Ալ-Բելգիկի և Բիլալ Ալ Մուհաջիր անուններով, այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով ահաբեկչությունների հարցերով բելգիացի փորձագետ Գայ Վան Վլայերդենին:
Մեկ տարի առաջ նա տեղադրել է կալաշնիկով տեսակի հրացանի լուսանկար, որոնք, ենթադրվում է, արված են բջջային հեռախոսով:
Նրա ֆեյսբուքյան էջը, որն այժմ արխիվացված է, գործում էր 2011թ.-ից: