ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 12-14-ը եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով, մասնավորապես՝ ուժեղ քամու, անձրևի և ձյան տեսքով տեղումների պատճառով վնասվել են մեծ քանակության էլեկտրահաղորդման գծեր, ընկել է 810 հենասյուն: Արդյունքում մասամբ հոսանքազրկվել են Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր:

Երեք օրվա ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հոսանքազրկված բաժանորդների թիվը կազմել է մոտ 78 հազ., բնակավայրերինը՝ 196:

Ֆորսմաժորային աշխատանքի պայմաններում գործի են դրվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բոլոր օպերատիվ վերանորոգող բրիգադները, հատուկ տեխնիկան, օգտագործվել տեղերում ունեցած վթարային պահուստը: Կազմավորվել ու գործել է Ընկերության շտաբը՝ տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանի, ինչպես նաև մասնաճյուղերում գլխավոր ճարտարագետների գլխավորությամբ:

Ներկայիս դրությամբ դեռ հոսանքազրկված են մնում Արագածոտն և Լոռու մարզերի որոշ բնակավայրեր (ընդհանուր 1170 բաժանորդ):

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը և հայտնում իր պատրաստակամությունը անել հնարավորինս առավելագույն սեղմ ժամկետներում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել