Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը 27-ամյա սիրիացի արմատական Աբդելհամիդ Աբաուդն է եղել. այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական RTL ռադիոալիքին:
Նշվում է, որ հետաքննությունը պարզել է, որ Աբաուդը ֆինանսավորել և կազմակերպել է Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունը: Նա հայտնի է որպես Սիրիայում «Իսլամական պետության» ամենաակտիվ զինյալներից մեկը:
Աբաուդն արդեն իսկ հայտնվել է Բելգիայում կազմակերպվող ահաբեկչությունների հետաքննության ուշադրության կենտրոնում. նրա հանդեպ հետախուզում է եղել Հունաստանում, ու կան տեղեկություններ, որ հենց Հունաստանով էլ նա Եվրոպա է մտել: