Բանտարյալը փորձել է փաթեթը արգելապատնեշից դուրս նետել

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, քաղաքացի Ս.Մ-ն ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի  քողարկող արգելապատնեշի վրայով փորձել է կատարել արտանետում, որը կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Ըստ աղբյուրի՝ վերջիններս հիշյալ քաղաքացու մոտից խուզարկությամբ հայտնաբերել  և առգրավել են 1 լիտր յուրահատուկ սուր հոտով թափանցիկ զանգված, 3 գրամանոց ներարկիչ՝ 1,3 գրամ թափանցիկ հեղուկով, 1 հատ սև գույնի կոշտ զանգված և 3 փաթեթ, որոնց մեջ առկա են եղել  յուրահատուկ սուր հոտով բուսական մուգ դարչնագույն զանգվածներ:

Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել