Այս պահի դրությամբ ենթադրվում է, որ 5 հոգի մահացել են և 7 հոգի ստացել են վնասվածքներ, երբ ճեպընթաց գնացքը հրդեհվել է և դուրս եկել երևթեկելի երկաթգծերից: Այս մասին հաղորդում է www.independent.co.uk-ը:
Փորձարկում իրականացնող գնացքը երկաթգծից շեղվել է Ստրասբուրգի մոտակայքում, քաղաքի արևելյան հատվածում և ընկել է գետը: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով՝ 18.15-ին:
Աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ կատարվածը փոխկապված չէ Փարիզում, նոյեմեբերի 13-ին կատարված ահաբեկչության հետ:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը այս պահին գտնվում է դեպքի վայրում, և ցուցաբերում անհրաժեշտ օգնություն տուժածներին: