Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանությունները 5 օրով արգելել են ցույցերը՝ կապված Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ: Այս մասին տեղեկացնում է RIA-ն:
Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ տեղական իշխանությունները չեն կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը:
Հիշեցնենք՝ ահաբեկչությունը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, պաշտոնական տվյալներով՝ զոհվել են շուրջ 127 քաղաքացիներ: