Աննա Մարգարյանը փաստաբաններին ներկայացրեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը

Օրենսգրքում ամեն բառ ու ամեն տառ է կարևոր: Կարծում է Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, Քրեական օրենսգրքի նախագծի հեղինակ Աննա Մարգարյանը: Նա այսօր հանդիպեց փաստաբանների հետ և նրանց ներկայացրեց նախագիծը, մասնավորապես խոսելով պատժի համակարգից:

Բանախոսը նշեց, որ պատժի համակարգի հերթականությունն է փոխվել, ավելանում է պետական պարգևից զրկելը, մնում է տուգանքը:

Այս հանգամանքը հետաքրքրեց մասնակիցներին, տարբեր փաստաբաններ դեմ էին, որ անձին պարգևներից զրկեն` պնդելով, որ անձն այդ պարգևը որպես կանոն ստանում է կոնկրետ ժամանակահատվածում` կատարած ծառայության համար:

Աննա Մարգարյանը անդրադարձավ այս և այլ խնդիների, պաասխանեց փաստաբանների հուզող հարցերին:

Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր ՀՀ փաստաբանների պալատի ակումբը` Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել