ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը հաստատելու մասին նախագիծը;
Նա ասաց, որ այս նախագծով նախատեսվում է կարգ, որով կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողով) կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) մասնակցության հետ կապված հարաբերությունները:
Նախագծի նպատակն է փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին որպես դիտորդ:
Կառավարությունն հաստատեց այս նախագիծը: