Ինչպես արդեն հայտնել ենք այսօր Երևանի Զաքյան 8 հասցեում գտնվող «Աստորիա» հյուրանովի համարներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել է թատերագետ Լևոն Մութաֆյանի դին:
Երբ մենք մոտեցանք հյուրանոցին, աշխատակիցներից մեկը կանգնած էր մուտքի մոտ և թույլ չտվեց ներս մտնել՝ հայտնելով, թե ավելի ուշ մենեջերը տեղեկություններ կհայտնի: Նա ասաց, որ ամբողջ կոլետիվը սթրեսի մեջ է, ամբողջ օրը գնում-գալիս են, հարցաքննում: Իսկ դեպքի վերաբերյալ էլ հայտնեց. «Հիմա մարդը լողացել ա, ընկելա, ամեն մեկի հետ էլ կարող ա պատահի»:
Րոպեներ անց քննիչը դուրս եկավ հյուրանոցից ու երկու աշխատակիցների հետ հեռացան: ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ քննիչը բոլոր գործողությունները կատարել և դուրս է եկել:
Ավելի ուշ աշխատակիցներից մեկը, ով ներս մտավ ու այնուհետև դուրս եկավ հյուրանոցից, ասաց, թե հյուրանոցը չի աշխատում, տնօրենն ու մյուս աշխատակիցները ոստիկանությունում են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ալեքսանդր Սարգսյանի